«Մենք կարող ենք քննարկել ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի Ռուսաստանի սահման դադարեցնելու հարցը։ Սա նրանց անվտանգության շահն է: Մենք բազմիցս ասել ենք, որ մեզ համար ՈՒկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին օրակարգում չէ։ Եվ մենք միակ երկիրը չենք, որը դա ասում է։ Ես կարող եմ անվանել ՆԱՏՕ-ի ևս չորս երկիր, որոնք կհաստատեն դա»,- հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Քիթ Քելլոգը։ Նա կոչ է արել Կիևին չհրաժարվել Մոսկվայի հետ ուղիղ բանակցություններից և մասնակցել հունիսի 2-ին Ստամբուլում կայանալիք հանդիպմանը:               
 

Կորավ քաղաքական կյանքի ինտրիգը

Կորավ քաղաքական կյանքի ինտրիգը
10.04.2018 | 16:59

Այսօր խորհրդարանը խորը թմբիրի մեջ էր։ Չնայած քննարկվում էր ԵՄ համաձայնագրի վավերացման հարցը, և մեկ տասնյակից ավելի պատգամավորներ էին հերթագրվել ելույթի համար, սակայն բոլորի վրա մի տեսակ հանգստություն էր իջել։ Երեկ հաստատվեց, որ Սերժ Սարգսյանն է վարչապետի թեկնածուն, իսկ այսօր կարծես կյանքը կանգ էր առել խորհրդարանում. խոսելու, քննարկելու, կանխատեսելու հարց չկար։ Լավ է՝ ԵՄ համաձայնագիրն էլ օրակարգ էր բերվել։


Ընդդիմադիր «Ելքից» խորհրդարանում մնացածները կեսբերան էլ չխոսեցին այն մասին, որ Սերժ Սարգսյանն արդեն վարչապետի թեկնածու է, «Ծառուկյան» խմբակցությունն էլ լռության ուխտը չէր խախտել։ Ստացվում է, որ ոչ միայն ՀՀԿ-ի, այլև այս ընդդիմադիրների սրտով էլ է Սերժ Սարգսյանը։ Գոնե ձևական ընդդիմադիրի մունդիրը հագնեին։ Սակայն «ամենամանթրաշ» վիճակում ՀՀԿ-ն էր։ Երևում էր, որ Կարեն Կարապետյանի հայտարարությունը նրանց համար անսպասելի էր, այսինքն՝ նրանց չէր ասվել, որ հենց նախագահի հրաժարականի օրը Սերժ Սարգսյանը դառնալու է վարչապետի թեկնածու։ Սակայն ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այսօր խոսել է ավելի շատ Կարեն Կարապետյանին քցել-չքցելու, քան այն մասին, որ իրենք ողջ խմբակցությամբ են քցվել։ Իսկ այսօր հայտարարել, թե առաջիկա օրերին կուսակցության նիստ են անելու, որպեսզի վարչապետի թեկնածուին ներկայացնեն, իսկական ծաղր է։ Ներկայացնեն արդեն ներկայացված թեկնածու՞ին։ Թե՞ ՀՀԿ-ն պետք է Սերժ Սարգսյանի ու Կարեն Կարապետյանի որոշածի առումով վերապահումներ ունենա։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2523

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ